Ընտրական իրավունք և հուզող հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբը հանդիպում է կազմակերպում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ արցախցիների հետ հանդիպում կկազմակերպվի, որտեղ նրանց կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։


Հայտարարությունում նշված է.


«Հարգելի՛ հայրենակիցներ,


Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։

Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր»։

Leave a comment