Քաղաքականություն
27.05.2026 | 23:02
Ալեն Սիմոնյանը FactorTV-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և նրա շրջապատի գործողություններն ու տարածած կեղծ խոսույթները (օրինակ՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին) իրենց մեջ պարունակում են ազգային անվտանգության խնդիր։
Սիմոնյանը հաստատել է, որ Կարապետյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը վերաբերում է հարյուրավոր անձանց ներգրավմամբ ընտրակաշառք բաժանելուն և վերցնելուն։ Նա վստահեցրել է, որ գործը հասցվելու է մինչև վերջ, և այն անպայման ունենալու է իրավական հետևանքներ։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից լինելու հանգամանքին՝ Սիմոնյանը նշել է, որ կան դա ապացուցող փաստաթղթեր։ Ըստ նրա՝ թեև ոմանք հերքում են այդ լուրերը, Սամվել Կարապետյանն անձամբ փաստացի չի հերքել դա՝ պարզապես փորձելով որոշակի արդարացումներ ներկայացնել իր գրանցման վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։