Ի դեմս Փաշինյանի` հայհոյանքով, տառապանքով, դավաճան գոռալով հասանք խաղաղության հանգրվանի. Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.05.2026 | 22:19

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ իր ելույթում շեշտել է այն ծանր ու փշոտ ճանապարհը, որով անցել է գործող իշխանությունը՝ հանուն Հայաստանի խաղաղության ու ժողովրդավարության։

Նա ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին, ճնշումներին ու վիրավորանքներին, իրենք կարողացել են երկիրը տանել դեպի խաղաղություն.

«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ պետք է ընտրեք դուք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով ժողովրդի կողմից է ընտրված: Այս տարիների ընթացքում մեր դժվարություններով, տառապանքով, հայհոյանքով, «դավաճան» գոռալով՝ մենք կարողացանք հասնել այստեղ՝ մի հանգրվանի, որտեղ դրված է խաղաղության հիմքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment