https://arm.sputniknews.ru/20260527/rvosatvomy-hajastanin-nvor-atvomajin-hzvorutjunneri-tarber-hnaravvorutjunner-e-arajarkum-102685259.html
«Ռոսատոմը» Հայաստանին նոր ատոմային հզորությունների տարբեր հնարավորություններ է առաջարկում
«Ռոսատոմը» Հայաստանին նոր ատոմային հզորությունների տարբեր հնարավորություններ է առաջարկում
Sputnik Արմենիա
Լիխաչովի խոսքով՝ առաջարկները վերաբերում են ինչպես մոդուլային, այնպես էլ միջին և փոքր հզորության ռեակտորներին: 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T21:08+0400
2026-05-27T21:08+0400
2026-05-27T21:08+0400
ալեքսեյ լիխաչով
ատոմակայան
մեծամոր
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35401269_0:0:2827:1591_1920x0_80_0_0_7c9eec19074c074f492e24d0c92a88a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է ատոմային նոր էներգետիկ հզորությունների կառուցման տարբեր՝ համակցված տարբերակներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Լիխաչովի խոսքով, «տասնամյակի կտրվածքով, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման 4-5 տոկոսանոց աճը, Հայաստանի լրացուցիչ պահանջարկը կհասնի մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորության»:Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ատոմակայանը չի տուժել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, սակայն 2 ամիս անց՝ 1989 թվականի փետրվարին կանգնեցվել է և վերագործարկվել 1995 թվականին:Ի սկզբանե կայանի շահագործման վերջնաժամկետը 2016 թվականն էր, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ ԱԷԿ-ի աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համալիր միջոցառումների իրականացման համար։
մեծամոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35401269_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1cb51ff424dd71b22aec5ea600e0a260.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ լիխաչով, ատոմակայան, մեծամոր, ռուսաստան, հայաստան
ալեքսեյ լիխաչով, ատոմակայան, մեծամոր, ռուսաստան, հայաստան
Բաժանորդագրվել
Լիխաչովի խոսքով՝ առաջարկները վերաբերում են ինչպես մոդուլային, այնպես էլ միջին և փոքր հզորության ռեակտորներին:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է ատոմային նոր էներգետիկ հզորությունների կառուցման տարբեր՝ համակցված տարբերակներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ինչ վերաբերում է 2036 թվականից հետո Հայաստանում ատոմային էներգետիկայի գործունեությանը՝ հարցը բաց է մնում։ Կան տարբեր՝ համակցված առաջարկներ՝ և՛ փոքր հզորությամբ, և՛ մոդուլային, և՛ միջին հզորության, և՛, իհարկե, հզոր՝ գիգավատանոց դասի ռեակտորներով», – ասել է նա։
Լիխաչովի խոսքով, «տասնամյակի կտրվածքով, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման 4-5 տոկոսանոց աճը, Հայաստանի լրացուցիչ պահանջարկը կհասնի մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորության»:
Նա նաև ընդգծել է, որ «Ռոսատոմը» պատրաստ է գնել և հարևան երկրներ արտահանել հայկական ատոմակայանի ավելցուկային էլեկտրաէներգիան:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ատոմակայանը չի տուժել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, սակայն 2 ամիս անց՝ 1989 թվականի փետրվարին կանգնեցվել է և վերագործարկվել 1995 թվականին:
Ի սկզբանե կայանի շահագործման վերջնաժամկետը 2016 թվականն էր, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ ԱԷԿ-ի աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համալիր միջոցառումների իրականացման համար։