ԱՄՆ-ն ՌԴ-ի փոխարտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար

Միացյալ Նահանգները Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը մասնակցելու համար։ Վիզայի մերժումը ստացվել է՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին՝ ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Վաշինգտոնի որոշումը դիտարկում է որպես ՄԱԿ-ի կենտրոնական հաստատությունների մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտում: Այն պարտավորեցնում է ապահովել անդամ երկրների բոլոր պաշտոնատար անձանց մուտքը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայան:

Մոսկվան այդ որոշումն անհարգալից ժեստ է համարել Անվտանգության խորհրդում Չինաստանի նախագահության և ՄԱԿ-ի կանոնադրության քննարկվող թեմայի նկատմամբ։

—00—ՄԱ

Leave a comment