Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը խզման պատճառ չի դառնա. Իրանի դեսպան

https://arm.sputniknews.ru/20260527/husvov-enq-taratsashrjanum-amn-nerkajutjuny-khzman-pattshar-chi-darna-irani-despan-102683416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը ճեղքվածքի պատճառ չի դառնա. Իրանի դեսպան

Sputnik Արմենիա

Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը ճեղքվածքի պատճառ չի դառնա. Իրանի դեսպան

2026-05-27T20:05+0400

true

PT2M16S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102683070_133:0:1104:728_1920x0_80_0_0_8ebd467349b88e6e064b11f042fbc127.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խալիլ շիրղոլամի, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայաստան, видео

խալիլ շիրղոլամի, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայաստան, видео

Բաժանորդագրվել

Իրանի դեսպանը պնդում է` ԱՄՆ–ն Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Մեր դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շատ հստակ է, ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական ենք վերաբերում և ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության և տարանցման ոլորտում ՀՀ և այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այդ գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը»,– նշեց Շիրղոլամին։

Նա ընդգծեց` Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։

Դեսպանը շեշտեց, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment