5 տարուց ՀՀ բյուջեն 2 անգամ կարող է գերազանցել Ադրբեջանինը. Արամ Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20260527/5-taruc-hh-bjujen-2-angam-karvogh-e-gerazancel-adrbejaniny-aram-sargsjan-102680925.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

5 տարի հետո Ադրբեջանի բյուջեն 2 անգամ գերազանցող բյուջե կարող ենք ունենալ. Արամ Զավենի Սարգսյան

Sputnik Արմենիա

5 տարի հետո Ադրբեջանի բյուջեն 2 անգամ գերազանցող բյուջե կարող ենք ունենալ. Արամ Զավենի Սարգսյան

2026-05-27T18:55+0400

true

PT2M28S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102678106_149:0:988:629_1920x0_80_0_0_8493d1596147d9e006208457ae91c574.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, արամ սարգսյան, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, видео

տեսանյութեր, արամ սարգսյան, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, видео

Բաժանորդագրվել

Արամ Սարգսյանը նշում է նաև, թե որ դեպքում Իլհամ Ալիևը ՀՀ–ի հետ նախապայմաններով չի խոսի ու վերջնական կստորագրի խաղաղության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն այսօր Տավուշի մարզում է իրականացնում քարոզարշավը։

Դիլիջանում իր համախոհների հետ հանդիպմանը նա ներկայացրեց, թե ինչ տեսլական ունեն բանակի սպառազինությունը համալրելու առումով, քանի որ իրենց մշտապես մարզային հանդիպումների ժամանակ հարցնում են` խաղաղությունը կմնա հավերժ, թե կխախտվի։

«Ոչ մի փաստաթղթով չի կարող խաղաղություն լինել, դրա հարատևությունն ապահովելու համար պետք է սպառազինել բանակը, հզորացնել տնտեսությունը։ Աշխարհի որևէ երկիր չի գալու, մեզ գումար չի տալու դրա համար, ինքներս պետք է սպառազինենք մեր բանակը»,– ասաց Սարգսյանը։

Այս համատեքստում նա նշեց` Հայաստանն ունի հանքային ռեսուրսների մեծ պաշար` ոսկի, պղինձ, մոլիբդեն։ Վստահ է` այս ամենը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները համախմբելով հնարավոր է բյուջեն կրկնապատկել, քառապատկել, հնգապատկել ու 5 տարի հետո ունենալ մինչև 45 մլրդ բյուջե, ինչը 2 անգամ ավելի է Ադրբեջանի բյուջեից։

Ըստ քաղաքական գործչի` հենց այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կստորագրի խաղաղության պայմանագիրը, ու ՀՀ–ի հետ չի խոսի անկլավներից, Սահմանադրության փոփոխության հանրաքվե անելուց, որովհետև կհասկանա` պատերազմի դեպքում համարժեք պատասխան կստանա։

Leave a comment