Վարորդները կարող են հետ ստանալ 2025թ-ին «կարմիր գծերի» համար գանձված գումարները. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260527/varvordnery-karvogh-en-het-stanal-2025t-in-karmir-gtseri-hamar-gandzvats-gumarnery-pastaban-102671685.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/793/42/7934218_31:0:1451:1065_1920x0_80_0_0_f8e167050e78367ff642d00241c741b7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վարորդ, կարմիր գծեր, վճռաբեկ դատարան, փաստաբան, երևանի քաղաքապետարան

հայաստան, վարորդ, կարմիր գծեր, վճռաբեկ դատարան, փաստաբան, երևանի քաղաքապետարան

Բաժանորդագրվել

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով վերադարձնել վճարովի ավտոկայանատեղիների համար 2025թ-ին գանձված գումարները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի իրավաբան Վահե Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարանում վիճարկել է ավագանու այն որոշումները, որոնցով 2024 և 2025 թվականներին թանկացել են վճարովի կայանատեղիների գները։ Դատարանը երկու դեպքում էլ անվավեր է ճանաչել գների բարձրացումը:

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորյանի խոսքով` վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը, ուստի ուժի մեջ է մտել վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման թանկացմանը վերաբերող դրույթները։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն ընդհանրապես չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով: Բացի այդ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

«Երևանի քաղաքապետարանը և ավագանին համոզվեցին, որ իրենց թանկացումը ոչ իրավաչափ է և իրենք ապօրինի ճանապարհով են ՀՀ բոլոր քաղաքացիների համար սահմանել և մի շարք քաղաքացիներից գանձել թանկացված վճար։ Եթե դատարանը նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ ճանաչեր կայացման պահից, ապա Երևանի քաղաքապետարանը պարտավոր կլիներ ինքնուրույն վերացնել հետևանքները, բայց քանի որ ճանաչել է անվավեր ոչ կայացման պահից, ապա փոխհատուցումը պետք է իրականացվի քաղաքացիների դիմումների հիման վրա։ Եթե Երևանի քաղաքապետարանը մերժի փոխհատուցել վնասը, քաղաքացիները կարող են դիմել դատարան»,–ասաց Գրիգորյանը։

Sputnik Արմենիան դատարանի որոշման հետ կապված մեկնաբանություն էր խնդրել նաև քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Քաղաքապետարանից հայտնել են, որ «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, ինչը նշանակում է, որ վիճարկվող դրույթների անվավեր ճանաչումը Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևան համայնքի սահմանած և մատուցած ծառայությունների մասով իրավական որևէ հետևանք չի առաջացնում մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը սահմանված և գանձված տեղական վճարների վերադարձի, վնասների փոխհատուցման հարցի քննարկման և տրամադրման համար:

Leave a comment