Նախապես պայմանավորվել էինք. Կարապետյանցը` իրենց թեկնածուների ինքնաբացարկի դիմումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.05.2026 | 16:41

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձավ կուսակցության պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկի դիմումներին։

«Նախնական պայմանավորվածությունը հետևյալն էր․ մանդատները պիտի վայր դրվեն։ Պիտի մանդատները պահպանվեն այնքան, որքան ձայներ մենք կարող ենք հավաքել։ Մենք ադեկվատ ենք։ Համարում ենք, որ մենք այս պահի դրությամբ գոնե, եթե արտառոց բան տեղի չունեցավ, 51+ տոկոս հավաքել չենք կարող։ Մենք պահպանել ենք այնքան ձայներ, այնքան մանդատներ, որքան որ կարող ենք ձայներ հավաքել։ Մնացած բոլորը ինքնաբացարկ են հայտնել, ու սա մենք նախապես ենք պայմանավորվել»,- պարզաբանեց Կարապետյանցը։

Նրա բնորոշմամբ՝ սա արվել է նախապես համաձայնեցված ձևաչափով, որպեսզի խուսափեն երկար ընթացակարգերից և հետագայում մանդատները վայր դնելու գործընթացներից։ Նինա Կարապետյանցը հավելեց, որ այս մոտեցումը իրենց քաղաքական նախագծի մի մասն է, որը ենթադրում է ոչ թե երկարաժամկետ մանդատային համակարգ, այլ կարճաժամկետ քաղաքական գործողությունների տրամաբանություն՝ ըստ իրենց ներկայացրած 100-օրյա ծրագրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment