https://arm.sputniknews.ru/20260527/teghekanqneri-hamar-aveli-qich-zhamanak-ktsakhsvi-hhum-kgvortsi-tvjalneri-miasnakan-baza-102670422.html
Տեղեկանքների համար ավելի քիչ ժամանակ կծախսվի. ՀՀ–ում կգործի տվյալների միասնական բազա
Տեղեկանքների համար ավելի քիչ ժամանակ կծախսվի. ՀՀ–ում կգործի տվյալների միասնական բազա
Sputnik Արմենիա
Յուրաքանչյուր գերատեսչություն պետական ծառայություններ կմատուցի մեկ պատուհանի սկզբունքով 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T16:46+0400
2026-05-27T16:46+0400
2026-05-27T16:48+0400
հայաստան
տեղեկանք
ներսես երիցյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2361/78/23617860_0:0:1600:901_1920x0_80_0_0_e9139849bc66f4ea13258bd42d5d7756.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 2027 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կգործարկվի քաղաքացիների անձնական տվյալների միասնական պետական տվյալների բազա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Ինչպես նշեց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, յուրաքանչյուր գերատեսչություն պետական ծառայություններ կմատուցի «մեկ պատուհանի» սկզբունքով՝ անհրաժեշտության դեպքում այլ մարմիններից ինքնուրույն ստանալով անհրաժեշտ տվյալներ։Համակարգի նախնական գործարկման ժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է, իսկ վերջնականը՝ հուլիսի 1-ը։ Բոլոր գերատեսչությունների տվյալների բազաները կհամապատասխանեցվեն տվյալների անվտանգության ISO 27001 միջազգային ստանդարտին:Պետական մարմինները համակարգում կներառվեն պարտադիր հիմունքներով, մասնավոր ընկերությունները՝ կամավոր։Այս համակարգին արդեն միացված են բանկերը, որոնցից ՊԵԿ-ը հարկային հայտարարագրերը ստուգելիս բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ է պահանջում:Թանգարանների աշխատակիցների աշխատավարձը ատեստավորման արդյունքում կբարձրանա. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2361/78/23617860_180:0:1600:1065_1920x0_80_0_0_b390bd0cb608a5419994ff4b27643cda.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեղեկանք, ներսես երիցյան, հհ կառավարություն
հայաստան, տեղեկանք, ներսես երիցյան, հհ կառավարություն
16:46 27.05.2026 (Թարմացված է: 16:48 27.05.2026)
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր գերատեսչություն պետական ծառայություններ կմատուցի մեկ պատուհանի սկզբունքով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 2027 թվականի հուլիսի 1-ից
Հայաստանում կգործարկվի քաղաքացիների անձնական տվյալների միասնական պետական տվյալների բազա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ինչպես նշեց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, յուրաքանչյուր գերատեսչություն պետական ծառայություններ կմատուցի «մեկ պատուհանի» սկզբունքով՝ անհրաժեշտության դեպքում այլ մարմիններից ինքնուրույն ստանալով անհրաժեշտ տվյալներ։
Համակարգի նախնական գործարկման ժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է, իսկ վերջնականը՝ հուլիսի 1-ը։ Բոլոր գերատեսչությունների տվյալների բազաները կհամապատասխանեցվեն տվյալների անվտանգության ISO 27001 միջազգային ստանդարտին:
Պետական մարմինները համակարգում կներառվեն պարտադիր հիմունքներով, մասնավոր ընկերությունները՝ կամավոր։
Այս համակարգին արդեն միացված են բանկերը, որոնցից ՊԵԿ-ը հարկային հայտարարագրերը ստուգելիս բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ է պահանջում: