Զախարովան հաստատել է, որ ՌԴ Էներգետիկայի նախարարության նամակն ուղարկվել է ՀՀ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ՌԴ Էներգետիկայի նախարարության նամակը Երևանում ՌԴ դեսպանատնից ուղարկվել է ՀՀ ԱԳՆ։

«Սրանք արդեն հարցեր են հայկական միջգերատեսչական փոխգործակցությանը. Դավիթ Խուդաթյանը կարող է զանգահարել ՀՀ ԱԳՆ և խնդրել իրեն տեղեկացնել ստացված փաստաթղթերի մասին»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել է, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին, որ եթե շարունակեն Եվրամիությունը անդամակցության գործընթացը, ապա ՌԴ–ն կդադարեցնի գազի, նավթի և վառելիքի վերաբերյալ համաձայնագրերը։ Սա հաստատել էր ՌԴ ԱԳՆ–ն։ 

Leave a comment