Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան ի՞նչ տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին. Armlur.am

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ են հասել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը ուշագրավ մանրամասներ է փոխանցել:

Փոխանցված մանրամասները կարող են լուրջ քաղաքական արձագանք առաջացնել՝ հատկապես եթե ընդդիմադիր առաջնորդը որոշել է դրանք հրապարակել քարոզարշավի վերջին օրը։ Ըստ ամենայնի, ոչ միայն հանրության, այլև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի համար տհաճ անակնկալ է սպասվում:

Վերջում հավելենք, որ այս ընտրությունները ոչ թե ծրագրերի ու գաղափարների պայքար է, այլև կոմպրոմատների. ով ինչքան և որտեղից կարող է, հայթհայթում է ինֆորմացիա և հրապարակում:

Leave a comment