https://arm.sputniknews.ru/20260527/erevanum-1-andz-e-kalanavvorvel-700-hazar-amn-dvolari-tmramijvoci-aporini-shrjanarutjan-hamar-102659065.html
Երևանում 1 անձ է կալանավորվել 700 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար
Երևանում 1 անձ է կալանավորվել 700 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար
Sputnik Արմենիա
Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T13:57+0400
2026-05-27T13:57+0400
2026-05-27T13:57+0400
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69283556_0:74:1601:974_1920x0_80_0_0_c05b34a06ca252fe6e698b120894d206.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևանում ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ջ.Կ-ն իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով «a-PVP» տեսակի և 13 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերել (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) և տարբեր վայրերում պահել։«Ջ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)»,–նշված է հաղորդագրության մեջ։Ջ.Կ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69283556_0:0:1419:1064_1920x0_80_0_0_4ad320021ccc5ee2f6bb5eab0b527ff0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրամիջոցներ
Բաժանորդագրվել
Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևանում ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ջ.Կ-ն իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով «a-PVP» տեսակի և 13 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերել (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) և տարբեր վայրերում պահել։
«Ջ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ջ.Կ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։