Հայպետհիդրոմետը զգուշացնում է գետերի մեծ մասում ջրի ելքերի սպասվող մեծացման մասին

Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, հնարավոր են անբարենպաստ ելքեր


ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 27–28–ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում, զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


«Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, հնարավոր են անբարենպաստ ելքեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment