Հայաստանի գետերի մեծ մասում ջրի ելքերի մեծացում է սպասվում

Բաժանորդագրվել

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը զգուշացնում է` հնարավոր են անբարենպաստ ելքեր։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Բարձր ջերմաստիճանով պայմանավորված` ջրի ելքերի զգալի մեծացում է սպասվում Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում»,– ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնը զգուշացնում է, որ հնարավոր են անբարենպաստ ելքեր։

Leave a comment