Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին Բաքուն 19 տարվա ազատազրկման է դատապարտել

Քաղաքականություն

05.02.2026 | 14:25

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ղեկավարների և հայ գերիների դատավճիռների հրապարակումը։

Նշվում է, որ չնայած հայ գերի Մադաթ Բաբայանը մեղադրվել է ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցագործություններ կատարելու համար, և որ, իբր, այդ մեղադրանքներն ապացուցվել են դատական ​​քննության ընթացքում, նա չի ​​կարող դատապարտվել ցմահ ազատազրկման՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի պահանջների, քանի որ դատավճռի կայացման պահին լրացել է նրա 65 տարին։

Դատավճռի համաձայն՝ Մադաթ Բաբայանը վերջնականապես դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։

Նշենք, որ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները առաջարկել էին  Բաբայանին դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Գետավան գյուղից էր Բաբայանը գերեվարվել։

Հայ գերիներից Մելիքսեթ Փաշայանը նույնպես, նույն հիմնավորմամբ, դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment