Հայաստանը 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի համալրման համար

https://arm.sputniknews.ru/20260527/hajastany-1703-mln-evrvo-vark-kvercni-petbjujei-hamalrman-hamar-102651006.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/859/54/8595458_0:77:2000:1577_1920x0_80_0_0_a202c310fca068e328d693f60c07a8b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վարկ, համաշխարհային բանկ (հբ)

հայաստան, վարկ, համաշխարհային բանկ (հբ)

Բաժանորդագրվել

Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանը Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետական բյուջեի համալրման համար։ Համաձայնագրի նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Վարկը կունենա նաև բարեփոխումների ծրագիր, որը կազմվել է ՀՀ կառավարության առաջարկով` տնտեսության առողջացման համար:

Մասնավորապես այս ծրագրով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, կընդունվի «Ներդրումների մասին» օրենքի նոր փոփոխությունները, որը լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնի ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:

ՀՀ պետական պարտքը նվազել է, բայց աճել է ներքին փոխառությունների բաժինը․ նախարար

Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը, այդ թվում՝ բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։

Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

Վարկերը «ջրելու» հետևա՞նք, թե՞ բանկային ծուղակ. Վարդան Արամյանը` ԿԲ զեկույցի մասին

Leave a comment