https://arm.sputniknews.ru/20260527/pashtpan-hajrenjac-tsragri-shaharunery-kstanan-lracucich-vtsharumner-102648701.html
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կստանան լրացուցիչ վճարումներ
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կստանան լրացուցիչ վճարումներ
Sputnik Արմենիա
Այս պահին ծրագրի շահառու է շուրջ 6000 ծառայող։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T11:13+0400
2026-05-27T11:13+0400
2026-05-27T11:13+0400
հայաստան
զինծառայող
«պաշտպան հայրենյաց» ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034636_0:0:1600:901_1920x0_80_0_0_d839441e6210621dcd1a894021ed0087.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցած զինծառայողները կարող են կրկնակի պարգևատրումներ ստանալ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նման հնարավորություն նախկինում էլ նախատեսված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, այժմ այն հաստատվեց նաև կառավարության որոշմամբ:Գործող ծրագրով ժամկետային զինծառայողը, ծառայելով 6 ամիս, կարող է կնքել 5 տարվա պայմանագիր, դրա ավարտից հետո ստանալ 5 մլն դրամ պարգևատրման վճար՝ ծառայության տարիներին ստացած աշխատավարձից բացի: Այսօրվա որոշմամբ պայմանագիրը հնարավոր կլինի կնքել ոչ միայն 5 տարով, այլև 2 տարով։Հիշեցնենք, որ ԱԺ ընդունած նախագծով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն ևս 2 և 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1,5 մլն դրամ, ևս 5 տարի ծառայելու համար՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար։Այս պահին ծրագրի շահառու է շուրջ 6000 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ կա 906 դիմում։ՀՀ ԱԱԾ–ում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034636_18:0:1441:1067_1920x0_80_0_0_93124051295d25ffee0fb6c284366a66.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, «պաշտպան հայրենյաց» ծրագիր
հայաստան, զինծառայող, «պաշտպան հայրենյաց» ծրագիր
Բաժանորդագրվել
Այս պահին ծրագրի շահառու է շուրջ 6000 ծառայող։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցած զինծառայողները կարող են կրկնակի պարգևատրումներ ստանալ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նման հնարավորություն նախկինում էլ նախատեսված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, այժմ այն հաստատվեց նաև կառավարության որոշմամբ:
Գործող ծրագրով ժամկետային զինծառայողը, ծառայելով 6 ամիս, կարող է կնքել 5 տարվա պայմանագիր, դրա ավարտից հետո ստանալ 5 մլն դրամ պարգևատրման վճար՝ ծառայության տարիներին ստացած աշխատավարձից բացի: Այսօրվա որոշմամբ պայմանագիրը հնարավոր կլինի կնքել ոչ միայն 5 տարով, այլև 2 տարով։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդունած նախագծով
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն ևս 2 և 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1,5 մլն դրամ, ևս 5 տարի ծառայելու համար՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար։
Այս պահին ծրագրի շահառու է շուրջ 6000 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ կա 906 դիմում։