https://arm.sputniknews.ru/20260527/arajarkvats-mvodelvov-tripp-y-larvatsutjun-e-steghtselu-hajastani-u-irani-mijev-qvocharjan-102646069.html
Առաջարկված մոդելով TRIPP–ը լարվածություն է ստեղծելու Հայաստանի ու Իրանի միջև․ Քոչարյան
Առաջարկված մոդելով TRIPP–ը լարվածություն է ստեղծելու Հայաստանի ու Իրանի միջև․ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ որպեսզի ծրագիրը Հայաստանի շահերին համապատասխանի, պետք է նախևառաջ երաշխավորվի, որ երկաթուղին հասնելու է մինչև Երասխ։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T10:51+0400
2026-05-27T10:51+0400
2026-05-27T10:56+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ռոբերտ քոչարյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:278:1200:953_1920x0_80_0_0_a92fce9b4c3bc26acf9daf3d75692f0c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ TRIPP-ն այս մոդելով ԱՄՆ ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։Քոչարյանը վստահ է, որ ռիսկերը չչեզոքացնելու դեպքում ՀՀ-ն Իրանի հետ լրջագույն խնդիր է ունենալու։Ըստ նրա՝ նախ TRIPP-ը պետք է ընդլայնվի, մասշտաբը մեծացվի, հասնի մինչև Երասխ, և երկրորդ կարևոր հանգամանքը՝ ծրագրում ԱՄՆ-ից բացի այլ պետություններ էլ պետք է մասնակցեն, որոնց նկատմամբ Իրանը վստահություն կունենա։Նա հավելեց՝ ամիսներ առաջ ո՞վ էր մտածում, թե Իրանը կարող է հարվածներ հասցնել, օրինակ, ԱՄԷ-ին, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, մինչդեռ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները համարեց գոյաբանական պայքար ու գնաց ասիմետրիկ պատասխանների ճանապարհով։«Որտե՞ղ են երաշխիքները, որ Իրանը համապատասխան ձևով չի արձագանքելու։ Ի՞նչ կարող է անել, օրինակ՝ փակել սահմանը։ Հենց ամերիկացիները հայտնվում են այստեղ, փակում է սահմանը, ասում է՝ դուք այլևս հետաքրքիր չեք մեզ»,- նշեց Քոչարյանը։Նրա խոսքով՝ Իրանի առևտրի արտաքին ծավալներում Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 0,2-0,3 տոկոս, ուստի Իրանում դրա բացակայությունը չեն էլ նկատելու։ Մինչդեռ Հայաստանին Իրանի հետ սահմանը պետք է ոչ միայն ռազմավարական իմաստով կամ Իրանի հետ առևտրաշրջանառության նպատակով, այլ որ այս սահմանը ճանապարհ է նաև դեպի ԱՄԷ շուկա և ընդհանուր առմամբ ելք դեպի Հնդկական օվկիանոս։«Սա վտանգի տակ դնել մի ճանապարհի 43-կիլոմետրանոց մի կտորի՝ տրանզիտի համար, կներեք, ողջամտությունից շատ հեռու է»,- նշեց Քոչարյանը։Վստահ է, որ մինչև TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը պետք էր բանակցել Իրանի հետ, հասկանալ նաև նրանց մտահոգությունները։ Քոչարյանը շեշտեց` Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի՝ արդյոք պատրա՞ստ է փչացնել հարաբերությունները հարևանի հետ։ Նա չի կասկածում, որ այս ճանապարհն ունենալու է միջանցքի տրամաբանություն՝ անգամ եթե փաթեթավորված լինի «սուվերեն և ինքնիշխան» բառերի ներքո։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:261:1200:1161_1920x0_80_0_0_1ead700c400eab9851eb224bfbc211a6.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռոբերտ քոչարյան, թրամփի ուղի (tripp)
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռոբերտ քոչարյան, թրամփի ուղի (tripp)
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ որպեսզի ծրագիրը Հայաստանի շահերին համապատասխանի, պետք է նախևառաջ երաշխավորվի, որ երկաթուղին հասնելու է մինչև Երասխ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ TRIPP-ն այս մոդելով ԱՄՆ ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս մոդելով, որով առաջարկված է TRIPP-ը, Հայաստանի Հանրապետությանը գրեթե ոչինչ չի տալիս, որովհետև ինչ-որ բան տալու համար, պետք է երաշխավորված լինի, որ երկաթուղին նախ հասնելու է մինչև Երասխ։ Այդ համաձայնագրի մեջ չկա նման բան, կան ընդհանուր հայտարարություններ․․․ Ես չեմ տեսնում նաև ԱՄՆ-ի ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ շահը՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը»,- ասաց նա։
Քոչարյանը վստահ է, որ ռիսկերը չչեզոքացնելու դեպքում ՀՀ-ն Իրանի հետ լրջագույն խնդիր է ունենալու։
Ըստ նրա՝ նախ TRIPP-ը պետք է ընդլայնվի, մասշտաբը մեծացվի, հասնի մինչև Երասխ, և երկրորդ կարևոր հանգամանքը՝ ծրագրում ԱՄՆ-ից բացի այլ պետություններ էլ պետք է մասնակցեն, որոնց նկատմամբ Իրանը վստահություն կունենա։
«Այդ ծրագիրն անպայման լարվածություն է ստեղծելու Հայաստանի և Իրանի միջև, չի կարող այդ լարվածությունը չլինել»,- շեշտեց Քոչարյանը։
Նա հավելեց՝ ամիսներ առաջ ո՞վ էր մտածում, թե Իրանը կարող է հարվածներ հասցնել, օրինակ, ԱՄԷ-ին, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, մինչդեռ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները համարեց գոյաբանական պայքար ու գնաց ասիմետրիկ պատասխանների ճանապարհով։
«Որտե՞ղ են երաշխիքները, որ Իրանը համապատասխան ձևով չի արձագանքելու։ Ի՞նչ կարող է անել, օրինակ՝ փակել սահմանը։ Հենց ամերիկացիները հայտնվում են այստեղ, փակում է սահմանը, ասում է՝ դուք այլևս հետաքրքիր չեք մեզ»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Իրանի առևտրի արտաքին ծավալներում Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 0,2-0,3 տոկոս, ուստի Իրանում դրա բացակայությունը չեն էլ նկատելու։ Մինչդեռ Հայաստանին Իրանի հետ սահմանը պետք է ոչ միայն ռազմավարական իմաստով կամ Իրանի հետ առևտրաշրջանառության նպատակով, այլ որ այս սահմանը ճանապարհ է նաև դեպի ԱՄԷ շուկա և ընդհանուր առմամբ ելք դեպի Հնդկական օվկիանոս։
«Սա վտանգի տակ դնել մի ճանապարհի 43-կիլոմետրանոց մի կտորի՝ տրանզիտի համար, կներեք, ողջամտությունից շատ հեռու է»,- նշեց Քոչարյանը։
Վստահ է, որ մինչև TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը պետք էր բանակցել Իրանի հետ, հասկանալ նաև նրանց մտահոգությունները։ Քոչարյանը շեշտեց` Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի՝ արդյոք պատրա՞ստ է փչացնել հարաբերությունները հարևանի հետ։ Նա չի կասկածում, որ այս ճանապարհն ունենալու է միջանցքի տրամաբանություն՝ անգամ եթե փաթեթավորված լինի «սուվերեն և ինքնիշխան» բառերի ներքո։