Խոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Kia» և «Mercedes», վիրավnրների թվում զինվորականներ կան․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներից 3-ը զինվորականներ են։

 

Leave a comment