Մայիսի 28–ի զորահանդեսը կանցնի բանակի նոր զինանշանով ու նոր համազգեստով․ ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260527/majisi-28i-zvorahandesy-kancni-banaki-nvor-zinanshanvov-u-nvor-hamazgestvov-zlm-102643884.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, զորահանդես, շքերթ, բանակ, գերբ, համազգեստ

հայաստան, զորահանդես, շքերթ, բանակ, գերբ, համազգեստ

Բաժանորդագրվել

Ըստ թերթի՝ թեպետ շքերթին մասնակցող զինվորականները նոր համազգեստով են ներկայանալու, բայց ամբողջ բանակը համազգեստով կապահովվի միայն եկող տարվա վերջին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Հանրապետության օրը նախատեսված զորահանդեսը կանցնի բանակի նոր զինանշանով ու նոր համազգեստով։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

«Ժողովուրդ» թերթը, անդրադառնալով մայիսի 28-ի շքերթի պաստառների վրա հայտնված տարբերանշանին, գրում է` հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունն իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։

Միաժամանակ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից թերթին չեն պատասխանել, թե երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել՝ նշելով, որ թեմային կանդրադառնան մայիսի 28-ից հետո։

«Հանրապետության օր» գրությամբ մեծ պաստառների վրա պատկերված տարբերանշանում ՀՀ եռագույնն է, դրա վրա՝ ՀՀ քարտեզը (որը կրկնում է ՔՊ-ի կրծքանշան դարձած քարտեզը, խմբ․), կա նաև արծիվ, մի ձեռքում` սուր, մյուսում՝ խաչ, սակայն փոխարենը զինանշանի կենտրոնական հատվածի հավասարաթև խաչն այլ սիմվոլով է փոխարինվել (որը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել, խմբ․):

«Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց՝ ինչո՞ւ բանակի նման կարևոր խորհրդանիշի փոփոխությունը նախապես չի ներկայացվել հանրությանը։ Ինչո՞ւ հասարակությունը փաստի առաջ է կանգնում արդեն կատարված փոփոխությունից հետո։ Եթե խոսքը պետական խորհրդանիշի վերափոխման մասին է, ապա առնվազն ակնկալելի էր բաց և թափանցիկ գործընթաց՝ հանրային քննարկումներով, պատմաբանների, գերբագետների, եկեղեցու և զինվորական շրջանակների մասնակցությամբ»,- գրում է թերթը։

«Հրապարակ» թերթն էլ գրում է, որ շքերթին մասնակցող զինվորականները նոր համազգեստով են լինելու։

«Իշխանությունները մոտ 5 հազար նոր համազգեստ են ձեռք բերել, որոշ տեղեկություններով՝ ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակին նոր համազգեստը, ըստ հրամկազմի, հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին»,- գրում է թերթը։

Պարբերականը նաև հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում դեռևս 2023 թ. նոյեմբերի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչև 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի, այժմ 2026-ի կեսն ենք հատել, սակայն, ինչպես գրում է թերթը, հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։

Հիշեցնենք` 2025 թվականին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է ոչ թե քաղաքացիների առանձին խմբերի, այլ հրապարակային բոլորին ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սպառազինություն է ձեռք բերել։
Ապրիլի 15-ին Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։

Leave a comment