«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երեկ տեղի է ունեցել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի գործով հերթական դատական նիստը։
Նիստում քննարկվել է խափանման միջոցի հարցը, դատարանն ընտրված խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ, նիստի ժամանակ կողմերը հանդես են եկել ճառերով։ Մեղադրող դատախազը դատարանից պահանջում է կայացնել մեղադրական վերդիկտ, պաշտպանական կողմը՝ արդարացում։
Հաջորդ դատական նիստում՝ հունիսի 10-ին, դատարանը կհրապարակի վերդիկտը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի եւ Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք բերված հրազենով կազմակերպել եւ ղեկավարել է հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին, ժամը 23:15-ի սահմաններում սպանել են Ս. Գրիգորյանին: Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի եւ «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջեւ, անձնական հարցի կապակցությամբ, դեռեւս 2018-ից ձեւավորված են եղել թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի եւ վերջինիս մտերմուհու վերաբերյալ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: