Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող՝ 100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող՝ 100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։
Նախարարությունից տեղեկացնում են, որ գումարը ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այն կտրամադրվի կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ։
Որոշումը չի վերաբերում այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ ստանալու են) 1 մլն դրամ։