Աստանայում ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը, կգնահատեն դրա հետ կապված առաջացող ռիսկերը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նշեմ, որ ակնհայտ է՝ նեղ կազմով նիստում առաջնորդները օրակարգից դուրս կքննարկեն մի հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու ծրագրերին։ Իհարկե, կտրվի գնահատական այս կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող ռիսկերին»,- ասել է Ուշակովը։