Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Leave a comment