Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Իսկ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Նանք ցմահ ազատազրկման չեն դատապարտվել, քանի որ նրանց տարիքը 65-ից բարձր է (Ադրբեջանի Քր. օրենսգիրքն արգելում է ցմահ ազատազրկել 65 տարին լրացած անձին):

Քաղաքացիական անձինք՝ Մելիքսեթ Փաշայանը, Մադաթ Բաբայանը դատապարտվեցին 19 տարի ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը  դատապարտվեց 18 տարի, Դավիթ Ալավերդյանը՝  16 տարի ազատազրկման։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Leave a comment