Ավերակ անվանել բանակը. Քոչարյանը հիշեցրեց Փաշինյանի` նախկինում ասածները ՀՀ ԶՈւ–ի մասին

https://arm.sputniknews.ru/20260526/averak-anvanel-banaky-qvocharjany-hishecrec-pashinjani-nakhkinum-asatsnery-hh-zui-masin-102636087.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ընտրությունները՝ կոնտրակտ է կնքվում ժողովրդի ու քաղաքական թիմի միջև․ Քոչարյան

Sputnik Արմենիա

Ընտրությունները՝ կոնտրակտ է կնքվում ժողովրդի ու քաղաքական թիմի միջև․ Քոչարյան

2026-05-26T21:26+0400

true

PT3M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102635481_422:0:1862:1080_1920x0_80_0_0_c1a6565186efd8e87de2763f15affd07.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, видео, բանակ, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ

ռոբերտ քոչարյան, видео, բանակ, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու ԼՂ բանակցային գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ուղղակի անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։ Այդ մասին Քոչարյանն այսօր հայտարարել է Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Ըստ նրա` նախընտրական շրջանը հաշվետու լինելու ժամանակն է, երբ իշխող ուժը, որը 2021 թվականին ստացավ ժողովրդի քվեն, ընդհանրապես չի խոսում իր տված խոստումներից, այլ փորձում է վարկաբեկել բանակը։

«Ավերակ է անվանել բանակը, որը եղել է մարտունակ և անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները։ Ավերել բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ, 12 հազար վիրավոր ու հետո ասել, որ ավերակ է այն, այդ մարդն, ուրեմն, ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ, միգուցե, հիշողություն ունի։ Ուզում եմ հիշեցնել, որ Սարդարապատի համալիրում ինքը անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակը, և 70 հոգու տալիս էր մարտական խաչ և ազգային հերոսի կոչում միայն մի բանի համար, որ սահմանամերձ ինչ-որ մի ընդհարում էր եղել Տավուշի մարզում»,– հիշեցրեց նա։

Ըստ Քոչարյանի` Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու բանակցային գործընթացը։

«Հիշեցնեմ, որ ասում էր` սկսում եմ իմ զրոյական կետից, և միջնորդների 25–26 տարվա աշխատանքը զրոյացրեց, հնարավորություն ստեղծեց Ալիևի համար` պատերազմ սկսելու, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի (Ռուսաստանի–խմբ.) հետ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ նա ասում է` սկսում եմ զրոյական կետից, հիմա էլ ասում է` բանակն եմ կառուցում զրոյական կետից»,– հայտարարեց Քոչարյանը:

Բացի այդ, ըստ նրա` Փաշինյանը հասարակությունը բաժանեց սպիտակների ու սևերի, նախկինների ու նորերի՝ ամեն ինչ անելով պետությունը թուլացնելու համար։ Արդյունքում, ստացանք պատերազմ և պարտություն։

Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment