Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել. Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել. Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին հարցին:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ ձևաչափով, այլ հակառակը՝ ցանկանում է կարգավորել առաջացող բոլոր հարցերն առողջ, կառուցողական մթնոլորտում։

Կատարվածը լարված հարաբերություններին, Հայաստանի եվրոպամետ քաղաքականությանը կամ նույնիսկ ընտրություններին վերագրելու փորձերը նախարարը կտրականապես հերքել է և պնդել, որ նման արգելքներ կիրառվել են նաև 5-10-15 կամ 25 տարի առաջ։

«Ահա, ասում են՝ ալկոհոլի արգելք։ Արգելքը դրված է ոչ թե ամբողջ գինու արտադրանքի վրա, այլ մեկ ընկերության արտադրանքի մի մասի։ Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,-հայտարարել է Միրզոյանը՝ նկատելով, որ արտադրողն էլ երբեմն կարող է անբարեխիղճ լինել։ Միաժամանակ նա մատնանշել է ինչպես մատակարարման աղբյուրների, այնպես էլ իրացման շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Leave a comment