Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է` «Ուժեղ Հայաստանի» անունից ընտրակաշառք են բաժանել

https://arm.sputniknews.ru/20260526/hakakvorupcivon-kvomiten-pndum-e-uzhegh-hajastani-anunic-yntrakasharq-en-bazhanel–102630403.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_143:0:2418:1706_1920x0_80_0_0_70bf12c0646327271a32e228a947680c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակակոռուպցիոն կոմիտե, ընտրակաշառք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

հակակոռուպցիոն կոմիտե, ընտրակաշառք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել, որի հետևանքով կան ձերբակալվածներ։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք, ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք` գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ»,–նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությանը կից կոմիտեն հրապարակել է մի քանի ձայնագրություններ` վստահեցնելով, որ ձայնագրություններում առկա անձինք հանդես են գալիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի փետրվարի 7-ից սկսած` նախընտրական շրջանում, Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իրավապահ մարմինների կողմից պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին` նշել էր, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում` «իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։

Նա նշել էր, որ ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։

Leave a comment