Եկեղեցու ներքին կյանքը ենթակա չէ որևէ պետական մարմնի թելադրանքի. հայտարարություն

https://arm.sputniknews.ru/20260526/ekeghecu-nerqin-kjanqy-entaka-che-voreve-petakan-marmni-teladranqi–hajtararutjun-102631937.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102631590_309:0:1200:668_1920x0_80_0_0_50d9ce62639e45376016fceb6dde9b28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, քահանա, եկեղեցի, կաթողիկոս

հայաստան, քահանա, եկեղեցի, կաթողիկոս

Բաժանորդագրվել

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաները վերահաստատել են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը Մայր աթոռին և զորակցություն հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը Մայր աթոռում համախմբված քահանաները դատապարտել են եկեղեցու դեմ իրականացվող արշավներն ու պետական լծակների կիրառմամբ իշխանությանը ենթարկեցնելու փորձերը։ Այս մասին տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Քահանայից դասն իր համատեղ հայտարարության մեջ արձանագրել է, որ Հայաստանում պետական հովանավորչությամբ իրականացվում են քայլեր, որոնք ուղղակիորեն միտված են տապալելու եկեղեցական դարավոր կարգը և հարկադրելու վեհափառ հայրապետի հրաժարականը։

«Հայոց եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն հայոց կաթողիկոսին, և եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի»,– ասված է հայտարարությունում։

Հոգևորականների գնահատմամբ՝ այս հակաօրինական և հակասահմանադրական ընթացքը լուրջ հարված է հասցնում հասարակական կայունությանն ու հայոց պետականության հիմքերին։

«Միաժամանակ խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հակականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում»,– նշել են նրանք։

Քահանաները նրանց հորդորել են վերանայել իրենց քայլերը և բացառել կանոնազանց գործողությունները։

«Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը»,– նշված է հայտարարությունում։

Միաժամանակ քահանաները վերահաստատել են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը Մայր աթոռին և զորակցություն հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը, նրանց խոսքով, փորձությունների այս շրջանում հայրապետական իմաստությամբ և հոգևոր արիությամբ շարունակում է առաջնորդել Հայոց եկեղեցին։

Հիշեցնենք` 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

Leave a comment