Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում․ ՀՎԿԱԿ

Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում․ ՀՎԿԱԿ

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․

Էբոլայի իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում

2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ գրանցվել է՝
 904 կասկածելի դեպք
 119 կասկածելի մահ
 101 հաստատված դեպք
 10 հաստատված մահ

Հաստատված դեպքերը հիմնականում արձանագրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի, Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում։ Դեպքեր են գրանցվել նաև Բունիա և Գոմա քաղաքներում։

 Ուգանդայում արձանագրվել է 7 հաստատված դեպք, այդ թվում՝ մահվան ելքեր։ Դեպքերի մի մասը կապված է առողջապահության ոլորտի աշխատողների և ճանապարհորդությունների հետ։

 Տարածաշրջանի երկրներում ուժեղացվել են սահմանային և օդանավակայանային հսկողության միջոցառումները, իրականացվում են կոնտակտավոր անձանց հայտնաբերում և բժշկական մշտադիտարկում։

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ԵՄ/ԵՏՄ բնակչության համար վարակի ռիսկը գնահատում են շատ ցածր։ Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ճամփորդել նշված և հարևան երկրներ։

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։ 

Leave a comment