Օմանի ափերի մոտ տանկեր է հարձակման ենթարկվել

Տանկեր է կրակի տակ հայտնվել Օմանի Մասկատ քաղաքից 60 ծովային մղոն արևելք, հայտնել է Մեծ Բրիտանիայի Ծովային Առևտրի Գործառնությունների Կենտրոնը (UKMTO)։

Նավի կապիտանի խոսքով՝ տանկերի ետևի ձախ կողմում տեղի է ունեցել «արտաքին պայթյուն»։ Նա նաև հայտնել է, որ որոշ վառելիք թափվել է ծով։ Անձնակազմն ու նավն անվտանգ են։

Իշխանությունները հետաքննում են միջադեպը։ UKMTO-ն կոչ է անում նավերին զգույշ լինել տարածքով անցնելիս և հայտնել ցանկացած կասկածելի գործունեության մասին։

UKMTO-ի տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ից մայիսի 26-ը Արաբական ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում գրանցվել է նավերի մասնակցությամբ 52 միջադեպ։ Դրանցից 28-ը եղել են հարձակումներ, 22-ը՝ կասկածելի գործունեության դեպքեր, իսկ երկուսը՝ առևանգումներ։

Leave a comment