https://arm.sputniknews.ru/20260526/stvorutjun-e-mirzvojany-gerineri-masin-harci-veraberjal-ir-tsyngl-ariq-ardzaganqi-masin–102628015.html
Ստորություն է. Միրզոյանը` գերիների մասին հարցի վերաբերյալ իր «ծընգլ արիք» արձագանքի մասին
Ստորություն է. Միրզոյանը` գերիների մասին հարցի վերաբերյալ իր «ծընգլ արիք» արձագանքի մասին
Sputnik Արմենիա
Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ ԱԳ նախարարին հարց էր ուղղեց, թե արդյոք Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելու է։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T17:57+0400
2026-05-26T17:57+0400
2026-05-26T17:57+0400
արարատ միրզոյան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102622647_0:0:1600:900_1920x0_80_0_0_b049ff5cc1e61e68f35d63128323d04a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերքում է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին հարցին ինքը կարող էր ոչ պատշաճ արձագանքել։Մայիսի 25-ին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան գալիս։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելու է։ «Ա՜ դե ծընգլ արիք»,- արձագանքեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102622647_227:0:1427:900_1920x0_80_0_0_4b114b35e1332543ac93519bb63b78b9.jpg.webp
արարատ միրզոյան, հայ գերիներ, անհետ կորածներ
արարատ միրզոյան, հայ գերիներ, անհետ կորածներ
Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ ԱԳ նախարարին հարց էր ուղղեց, թե արդյոք Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելու է։