https://arm.sputniknews.ru/20260526/rue-mitrvopvolit-ilarivonin-harcaqnnutjunic-hetvo-azat-en-ardzakel-chekhiaji-vostikanutjunic-102620596.html
ՌՈւԵ միտրոպոլիտ Իլարիոնին հարցաքննությունից հետո ազատ են արձակել Չեխիայի ոստիկանությունից
ՌՈւԵ միտրոպոլիտ Իլարիոնին հարցաքննությունից հետո ազատ են արձակել Չեխիայի ոստիկանությունից
Sputnik Արմենիա
Չեխիայում միտրոպոլիտ Իլարիոնին (Ալֆեև) կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու հիմք է ծառայել անանուն մի նամակ: 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T16:10+0400
2026-05-26T16:10+0400
2026-05-26T16:10+0400
ռուս ուղղափառ եկեղեցի
հոգևորական
ձերբակալություն
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/10/34360481_0:43:2214:1288_1920x0_80_0_0_5b3cf382f3f9931b4058bb8ff84b5351.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են Չեխիայում երկօրյա ձերբակալության ենթարկված միտրոպոլիտ Իլարիոնի ազատ արձակվելու մասին:Միտրոպոլիտ Իլարիոնի մեքենան կանգնեցվել է մայիսի 24-ին, երբ այն դուրս էր գալիս Կառլովի Վարիի Սուրբ Պետրոսի և Պողոսի վանքի տարածքից: Մեքենայում Իլարիոնի հետ եղել է օպերատոր: Ոստիկանության պնդմամբ՝ մեքենայի խուզարկության ժամանակ, ենթադրաբար, հայտնաբերվել են «սպիտակ փոշով փաթեթներ»: Միտրոպոլիտին սպառնում էր մեկամսյա կալանք:Մայիսի 25-ին, ըստ միտրոպոլիտի տելեգրամյան ալիքի, նրա հարցաքննությունը շարունակվել է ավելի քան վեց ժամ անընդմեջ:Քննչական մեկուսարանում նրան այցելել են փաստաբանն ու Ռուսաստանի հյուպատոսը։ Պաշտպանությունն անթույլատրելի է գնահատել պահման պայմանները։ Նրա տեղեկություններով՝ միտրոպոլիտն ու նրան ուղեկցող օպերատորը երկար ժամանակ պահվել են առանց սննդի։Միտրոպոլիտ Իլարիոնի (Ալֆեև) ավտոմեքենան կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու համար հիմք է ծառայել մի անանուն նամակ:Պաշտպանությունն ընդգծում է, որ միտրոպոլիտ Իլարիոնը կտրականապես մերժում է ներգրավվածությունը անօրինական նյութերի ապօրինի պահման կամ փոխադրման մեջ:Միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) 2009-2022 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը (ըստ էության՝ «եկեղեցական ԱԳՆ»-ն)։ 2022-24թթ. Իլարիոնը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բուդապեշտի և Հունգարիայի թեմի առաջնորդն էր: 2024 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի որոշմամբ ազատվել է պաշտոնից և ուղարկվել «հանգստի» («եկեղեցական կենսաթոշակ»)։ Պատարագներ է անցկացնում Կառլովի Վարիի Պետրոսի և Պողոսի Չեխական տաճարում:
չեխիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/10/34360481_181:0:2181:1500_1920x0_80_0_0_9d157236d662c66b31dd593aebc639c0.jpg.webp
ռուս ուղղափառ եկեղեցի, հոգևորական, ձերբակալություն, չեխիա
ռուս ուղղափառ եկեղեցի, հոգևորական, ձերբակալություն, չեխիա
Չեխիայում միտրոպոլիտ Իլարիոնին (Ալֆեև) կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու հիմք է ծառայել անանուն մի նամակ:
Միտրոպոլիտ Իլարիոնի մեքենան կանգնեցվել է մայիսի 24-ին, երբ այն դուրս էր գալիս Կառլովի Վարիի Սուրբ Պետրոսի և Պողոսի վանքի տարածքից: Մեքենայում Իլարիոնի հետ եղել է օպերատոր: Ոստիկանության պնդմամբ՝ մեքենայի խուզարկության ժամանակ, ենթադրաբար, հայտնաբերվել են «սպիտակ փոշով փաթեթներ»: Միտրոպոլիտին սպառնում էր մեկամսյա կալանք:
«Միտրոպոլիտ Իլարիոնը և օպերատորը ազատ են արձակվել։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 25-ին, ըստ միտրոպոլիտի տելեգրամյան ալիքի, նրա հարցաքննությունը շարունակվել է ավելի քան վեց ժամ անընդմեջ:
Քննչական մեկուսարանում նրան այցելել են փաստաբանն ու Ռուսաստանի հյուպատոսը։ Պաշտպանությունն անթույլատրելի է գնահատել պահման պայմանները։ Նրա տեղեկություններով՝ միտրոպոլիտն ու նրան ուղեկցող օպերատորը երկար ժամանակ պահվել են առանց սննդի։
Միտրոպոլիտ Իլարիոնի (Ալֆեև) ավտոմեքենան կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու համար հիմք է ծառայել մի անանուն նամակ:
«Փաստաբանը նաև հստակեցրել է, որ ոստիկանության գործողությունների համար հիմք է հանդիսացել հենց անանուն նամակը, այլ ոչ թե հեռախոսազանգ», – ասվում է միտրոպոլիտի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Պաշտպանությունն ընդգծում է, որ միտրոպոլիտ Իլարիոնը կտրականապես մերժում է ներգրավվածությունը անօրինական նյութերի ապօրինի պահման կամ փոխադրման մեջ:
Միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) 2009-2022 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը (ըստ էության՝ «եկեղեցական ԱԳՆ»-ն)։ 2022-24թթ. Իլարիոնը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բուդապեշտի և Հունգարիայի թեմի առաջնորդն էր: 2024 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի որոշմամբ ազատվել է պաշտոնից և ուղարկվել «հանգստի» («եկեղեցական կենսաթոշակ»)։ Պատարագներ է անցկացնում Կառլովի Վարիի Պետրոսի և Պողոսի Չեխական տաճարում: