«Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թեւակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ:
Ուզում եմ մեկ անգամ եւս կարեւորել եւ բարձր գնահատել նախագահ Թրամփի եւ նրա ողջ վարչակազմի՝ պետքարտուղար Ռուբիոյի եւ մյուսների դերն ու նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում եւ Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլեւ՝ տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում:
Բոլոր պայմանավորվածությունները, որոնք կյանքի ենք կոչում, միանշանակ շահեկան են Հայաստանի համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո:
ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով:
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտ կստանան եւ՛ հայերը, եւ՛ ամերիկացիները:
Դուք, վարչապետը, ձեր թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար»,- ասել է Մարկո Ռուբիոն՝ դիմելով Արարատ Միրզոյանին:
Մարկո Ռուբիո. ՀՀ վարչապետը ճանապարհ է հարթում դեպի «ավելի անկախ ապագա»
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան՝ երբեւէ»: