Արկադի Ղուկասյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման Բաքվի դատարանի կողմից

Քաղաքականություն

05.02.2026 | 13:35

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։

Նշվում է, որ չնայած Արկադի Ղուկասյանը մեղադրվում էր ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցագործություններ կատարելու հոդվածներով, և որ, իբր, այդ մեղադրանքներն ապացուցվել են դատա​քննության ընթացքում, հաշվի առնելով, որ դատավճռի հրապարակման պահին լրացել է նրա 65 տարեկանը, նա չի կարող դատապարտվել ցմահ ազատազրկման՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի պահանջների։

Նշենք, որ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները նույնպես նրա համար 20 տարվա ազատազրկում էին պահանջել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment