«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը ստացավ Արամ Աբրահամյանը

https://arm.sputniknews.ru/20260526/armen-duljan-arajin-mrcanaky-stacav-aram-abrahamjany-102620735.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24180796_0:0:1244:932_1920x0_80_0_0_e727ed9c9ab11e35eacf36b137d5e09b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն դուլյան, մրցանակ, արամ աբրահամյան, ժուռնալիստների միություն

արմեն դուլյան, մրցանակ, արամ աբրահամյան, ժուռնալիստների միություն

Բաժանորդագրվել

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։

Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:

«Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել»,– ասված է ՀԺՄ հայտարարության մեջ։

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր Վարդան Ալոյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Հակոբ Բադալյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը, 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան Նարեկ Գալստյանը, լրագրող Ալիսա Գևորգյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան Արտակ Հերիքյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել անվանի լրագրող–հրապարակախոսի Դուլյանի ծննդյան օրը։ Մրցանակը շնորհվել է Արամ Աբրահամյանին՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:

Հայաստանի ժուռնալիստների միությունից հիշեցրել են, որ 2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։

Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվել է reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։

Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։

Leave a comment