«Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Ուրախ ենք այս տեսլականին մեր աջակցությունը հայտնել»։
Այս մասին փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,- ասել է նա։