Ռուբիոյի այցը Հայաստան ունի երկու նպատակ. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրել է․

«Ռուբիոյի այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, ունի երկու նպատակ.

1) Արագացնել Զանգեզուրի միջանցքի կառուցումը և լրացուցիչ պայմանավորվածությունների ստորագրումը, որպեսզի Մեղրիի հանձնման գործընթացը դառնա անշրջելի, նույնիսկ եթե այս ռեժիմը պարտվի ընտրություններում։ Իսրայելի և ԱՄՆ-ի համար կարևոր է մեկուսացնել Իրանը, հյուսիսից կտրել նրա հաղորդակցության ուղիները Կովկասի, Եվրոպայի և արտաքին աշխարհի հետ։ Իրանն արդեն իսկ կտրված է հարավից։ Հետագայում Զանգեզուրի միջանցքով և դեպի Ադրբեջան ելքով ԱՄՆ-ն ու Իսրայելը կկարողանան կտրել Իրանից դեպի հյուսիս՝ Կասպից ծովով անցնող հաղորդակցության ուղիները։

Այսպիսով, Հայաստանը միանում է հակաիրանական ճամբարին՝ գնալով հսկայական ռիսկի և զոհաբերելով հայ ժողովրդի շահերը հանուն այլ պետությունների շահերի։

2)Եվս մեկ անգամ աջակցել այս ռեժիմին ընտրությունների նախաշեմին։ Վստահաբար կհնչեն քաղցր խոսքեր ժողովրդավարության, հաղթանակի, ազատության և մարդու իրավունքների մասին, և ոչ ոք չի նկատի սպառնալիքները, սպանությունները, բռնաճնշումները, ձերբակալություններն ու տեռորը։ Նպատակն արդարացնում է միջոցները»։

Leave a comment