ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը

https://arm.sputniknews.ru/20260526/hh-karavarutjuny-mijazgajin-arbitrazhum-haghtel-e-saniteq-ynkerutjany-102621193.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/211/22/2112229_193:0:1409:912_1920x0_80_0_0_c6d4e09fdd12264ced639df3809fe28f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սանիթեք, հհ կառավարություն, աղբահանություն

հայաստան, սանիթեք, հհ կառավարություն, աղբահանություն

Բաժանորդագրվել

Հայցվորները պահանջել էին շուրջ 36 մլն դոլարի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը ամբողջությամբ մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները: Լուրը հրապարակվել է գործադիր մարմնի կայքում։

«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը և նրա սեփականատերերը Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ էին ներկայացրել:

«Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։

Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեքը» չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում»,- ասված է հաղորդագրությունում:

Վճռում տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար, և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։

Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեքին» փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Միջազգային արբիտրաժն անհիմն է համարել նաև հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո ՀՀ համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեքի» դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։

Կառավարությունը նաև ընդգծել է, որ ողջունում է տրիբունալի վճիռը:

Leave a comment