https://arm.sputniknews.ru/20260526/hajastany-sparazinutjun-e-dzerq-berum-67-erkric-nikvol-pashinjan-102620221.html
Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6–7 երկրից. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6–7 երկրից. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ մայիսի 28–ի զորահանդեսին կներկայացվեն ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայկական արտադրության ժամանակակից զինատեսակներ։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T16:01+0400
2026-05-26T16:01+0400
2026-05-26T16:05+0400
նիկոլ փաշինյան
սպառազինություն
հայաստան
զորահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102151417_0:0:1280:721_1920x0_80_0_0_0214c6411c76999d1b32c3c2aa8bafb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսին ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ։«Կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք»,– ասել է վարչապետը։Նախընտրական շոու. ռազմական փորձագետը` զենքի արտահանման հայտարարության մասինՓաշինյանի խոսքով՝ մայիսի 28-ին կներկայացվեն նաև հայկական արտադրության զինատեսակները։Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ մարտունակությանը և հայտարարել, որ բանակը պետությանն առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղության համար։Նշենք, որ մինչ օրս պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ն զինտեխնիկա է ձեռք բերել Բելգիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102151417_82:0:1219:853_1920x0_80_0_0_59b02dab0928f7827394242546734a66.jpg.webp
նիկոլ փաշինյան, սպառազինություն, հայաստան, զորահանդես
նիկոլ փաշինյան, սպառազինություն, հայաստան, զորահանդես
Փաշինյանի խոսքով՝ մայիսի 28–ի զորահանդեսին կներկայացվեն ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայկական արտադրության ժամանակակից զինատեսակներ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսին ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ։
«Կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք»,– ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մայիսի 28-ին կներկայացվեն նաև հայկական արտադրության զինատեսակները։
Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ մարտունակությանը և հայտարարել, որ բանակը պետությանն առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղության համար։
«Մենք պատրաստվում ենք խաղաղության, որովհետև հասկանում ենք, որ ուժեղ և պաշտպանունակ բանակը շատ կարևոր է խաղաղության համար։ Ուժեղ և պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Բանակի խնդիրը պետք է լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը»,– ասել է Փաշինյանը։
Նշենք, որ մինչ օրս պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ն զինտեխնիկա է ձեռք բերել Բելգիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։