Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում էստակադա է փլուզվել։ Ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 6 մարդ։ Փլուզման պահին քանդման աշխատանքներ են ընթացել։
Սեուլի և Սինչոն կայարանի միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։