ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ․ քվորում չապահովվեց

Քաղաքականություն

26.05.2026 | 15:51

Այսօր նախատեսված ԱԺ հերթական նիստը տապալվեց․ մինչև սահմանված ժամը (14:00-ն) գրանցվեց 9 պատգամավոր։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձանագրեց, որ նիստի իրավազորության համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել։

«Այսօրվա նիստը համարվում է չկայացած»,- նշեց նա ու հեռացավ նիստերի դահլիճից։

Առավոտյան 10։00-ին նշանակված նիստին ի սկզբանե ներկա էր 5 պատգամավոր՝ ներառյալ Արշակյանը։

ԱԺ 107 պատգամավորների գերակշիռ մասը մասնակցում է հաջորդ խորհրդարանի ընտրությունների քարոզարշավին։

Բացի այդ, առավոտյան մայրաքաղաքում խցանումներ էին։ Մայիսի 28-ի զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված խցանված են հատկապես կենտրոն տանող հիմնական ճանապարները։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment