Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հաջի կապակցությամբ։
«Թշնամուն ջախջախող զենքը «Ալլահու Աքբարն» է»
Հենց այս զենքով՝ «Ալլահու Աքբար» բառով, Իրանի մուսուլման ժողովուրդը 47 տարի առաջ ապստամբեց՝ տապալելով թաղութի ռեժիմը՝ բռնապետական և կախյալ Փահլավիի միապետությունը, կտրելով երկրում ագահ և ամբարտավան ամերիկյան ազդեցության ձեռքն ու ոտքը և ամբողջությամբ վերացնելով սիոնիզմի ներկայությունը։
Այս նույն զենքով՝ «Ալլահու Աքբարով», Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից Իրանի ներխուժումից հետո, քաջարի մարտիկները և անձնուրաց երիտասարդությունը ստեղծեցին Ութամյա Սրբազան Պաշտպանության էպոսը։։
Այս անսասանությունը շարունակվեց հաջորդ տարիներին՝ ի դեմս տնտեսական շրջափակման, հեղաշրջման փորձերի, անարդար պատժամիջոցների և Իսլամական Հանրապետության դեմ ուղղված բազմաթիվ քաղաքական, տեղեկատվական և տնտեսական հարձակումների»,- նշված է ուղերձի մի հատվածում։