Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում

Բաժանորդագրվել

Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվին Շահինյանը և 12-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Օհանյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Նիկոլյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Օլիմպիադան բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային)․ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։

Հիշեցնենք՝ Կենսաբանության առաջին միջազգային բաց օլիմպիադայում մեր թիմն արժանացել էր 4 բրոնզե մեդալների։

Leave a comment