ԱՄՆ պետքարտուղարը ժամեր անց կժամանի Հայաստան. այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով


Մի քանի ժամից սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան:


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին կդիմավորի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այնուհետև կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի ասուլիսը: ԱՄՆ պետքարտուղարի այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով, «Լուրերն» ուղիղ միացումներ կունենա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Դիտումների քանակ12

Leave a comment