Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա․ Ալեքսանդր Բորտնիկով

ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Համագործակցության երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստում,  հայտարարել է, որ Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա՝ թիրախավորելով «գունավոր հեղափոխության» սցենարները։

«Փաստորեն խոսքը ԱՊՀ – ի ներսում քաղաքացիների տրամադրությունների և վարքագծի վրա մանիպուլյատիվ ազդեցության գործիքների ներդրման մասին է՝ հաշվի առնելով այս կամ այն պետության առանձնահատկությունները»,-հայտարարել է նա՝ պնդելով, որ Արևմտյան հետախուզական հանրությունը կանգնած է ԱՊՀ տարածքում «թվային» լաբորատորիաների ցանցի ստեղծման ծրագրերի հետևում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment