https://arm.sputniknews.ru/20260526/armavirum-2-tghamardu-en-dzerbakalel-qaghaqacinerin-njutapes-shahagrgrelu-kaskatsanqvov-102606957.html
Արմավիրում 2 տղամարդու են ձերբակալել քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կասկածանքով
Արմավիրում 2 տղամարդու են ձերբակալել քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կասկածանքով
Sputnik Արմենիա
Տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T12:10+0400
2026-05-26T12:10+0400
2026-05-26T12:12+0400
հայաստան
արմավիրի մարզ
զենք
թմրամիջոցներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102607080_0:0:1270:714_1920x0_80_0_0_c8739d4f04a6fc193d5b0fe5706b1689.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իրավապահները Արմավիրի մարզում 2 տղամարդու է ձերբակալել Երևանում կայացած հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Լուրը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նաև ապօրինի զենք ու թմրամիջոց, առանց համապատասխան փաստաթղթերի պահվող որսորդական հրացան և կանեփանման զանգված։Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օպերատիվ տեղեկությունները ստացվել են մայիսի 22-ին։«Օպերատիվ տեղեկության համաձայն՝ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը կուսակցություններից մեկի ներկայացուցչի` Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ նյութապես շահագրգռել է համագյուղացիներին ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին մասնակցելու համար։ Ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15-հազարական դրամ»,– նշում է ՆԳՆ–ն։Ոստիկանության պնդմամբ՝ պարզվել է, որ 36-ամյա տղամարդը նույն հովանավորի աջակցությամբ, նմանատիպ եղանակով շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։
արմավիրի մարզ
2026
Լուրեր
am_HY
Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել
Sputnik Արմենիա
Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել
2026-05-26T12:10+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102607080_125:0:1077:714_1920x0_80_0_0_2589ce234a08ad609ee84ecbfa479303.jpg.webp
հայաստան, արմավիրի մարզ, զենք, թմրամիջոցներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, արմավիրի մարզ, զենք, թմրամիջոցներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել։
Ըստ հաղորդագրության` իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նաև ապօրինի զենք ու թմրամիջոց, առանց համապատասխան փաստաթղթերի պահվող որսորդական հրացան և կանեփանման զանգված։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օպերատիվ տեղեկությունները ստացվել են մայիսի 22-ին։
«Օպերատիվ տեղեկության համաձայն՝ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը կուսակցություններից մեկի ներկայացուցչի` Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ նյութապես շահագրգռել է համագյուղացիներին ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին մասնակցելու համար։ Ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15-հազարական դրամ»,– նշում է ՆԳՆ–ն։
Ոստիկանության պնդմամբ՝ պարզվել է, որ 36-ամյա տղամարդը նույն հովանավորի աջակցությամբ, նմանատիպ եղանակով շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։
Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։