Իրանի գերագույն առաջնորդի ուղերձում, որը հրապարակվել է նրա տեեգրամյան ալիքում՝ Հաջի կապակցությամբ, նշվում է, որ տարածաշրջանում իրավիճակն այլևս չի վերադառնա նախկին վիճակին։
Ուղերձում, որը վերագրվում է Խամենեին, ասվում է․ «Ժամացույցի սլաքը հետ չի շրջվելու, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս չեն լինի ամերիկյան ռազմաբազաների վահան։ Բացի այն, որ Ամերիկան այլևս անվտանգ վայրեր չի ունենա տարածաշրջանում չարագործություններ իրականացնելու և ռազմաբազաներ տեղակայելու համար, այն օրեցօր ավելի կհեռանա իր նախկին դիրքերից»։
Ուղերձը հրապարակվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին։