Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին ղեկավարների դատավճիռների բողոքարկման քննությունը

Քաղաքականություն

26.05.2026 | 10:59

Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ գործը կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։

Դատավարությունը մեկնարկում է այսօր։

Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը շինծու գործերով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն  Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ  Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ  Իշխանյանին և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը  դատապարտվել էին 20-ական տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19-ական տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16-ական, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15-ական տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment